Tert.am-ը գրում է.
«Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանն այսօր մամուլի ասուլիսին մտահոգիչ համարեց օտարերկրյա աղբյուրների կողմից ֆինանսավորվող և այլ երկրների շահերը սպասարկող ՀԿ-ների գործունեությունը: Նա նշեց, որ ազգային անվտանգության համար սպառնացող ՀԿ-ների ցանկը փոխանցելու են Արդարադատության նախարարությանը:
 
«Մենք պատրաստում ենք օրինագիծ ներկայացնել և գտնում ենք, որ պետք է մասամբ ընդունվի օտարերկրյա գործակալների օրենքը: Առաջարկում ենք, որ վերանայվի այն ՀԿ-ների  գործունեությունը, որոնց աշխատանքը չի համապատասխանում ՀԿ-ի ֆորմատին: Առաջարկում ենք նաև, որ Արդարադատության նախարարությանը կից ստեղծվի խորհուրդ, որտեղ նաև ներկայացված կլինեն ՀԿ-ները և կհսկվեն օտարերկրյա դրամաշնորհները, թե որքան համահունչ են դրանք ծավալած գործունեությանը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել