Բրազիլացի Մատեուշ Մոգնոնը եկեցեցի է հիմնել՝ նվիրված Overwatch առցանց-խաղի հերոս Հանձոյին: Այդպիսով նա ցանկացել է ցույց տալ՝ որքան հեշտ է երկրում սեփական կրոնական կազմակերպություն հիմնելը, հայտնում է VG247-ը:

«Հանձոյի ազգային եկեղեցու» հիմնադրման համար Մոգնոնից պահանջվել է միայն նշել դրա գրանցման հասցեն, գտնել 5 ծխական, հարկ վճարել, կանոնադրություն պատրաստել և ստանալ իրավաբանի ստորագրություն: Երբ նոտարը հաստատի հայտը, կազմակերպությունը հարկային իմունիտետ կստանա: Բրազիլացու խոսքով՝ երկրում դրանից օգտվում են հարկերից խուսափելու և փողերի լվացման համար:

«Հանձոյի եկեղեցու» կանոնադրության համաձայն՝ մկրտություն արվում է Overwatch-ի մեկ խաղի ավարտից հետո: Եթե գեյմերը խաղը գնելու փող չունի, նա կարող է Paladins-ի մեկ փուլ խաղալ, որը շատերը համարում են դրա անվճար կլոնը:

Ամեն ամսվա երեքշաբթիներից մեկը ծխականները պետք է ժամերգության հատկացնեն, այսինքն՝ առցանց-խաղ խաղան: Այդ հիմունքով նրանք կարող են ազատվել աշխատանքից: Լուրջ զանցանքներ, որոնք կարող են բերել եկեղեցուց վռնդելու, համարվում են խաղի կեսից խաղից դուրս գալը, «Hanzo main» (միայն հօգուտ Հանձոյի խաղացողի օգտին արհամարհական արտահայտություն) արտահայտության օգտագործումը:

Overwatch-ը Blizzard ընկերության առցանց-խաղ է, որը թողարկվել է 2014թ. նոյեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել