Panorama.am-ը գրում է.
Երևանի ավագանու «Ելք» խմաբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին՝ փորձելով տեղականալ Լենինգրադյան փողոցում գտնվող մանակապարտեզի ճակատագրի մասին, որը 50 տարով անհատույց օգտագործման է հանձնվել պատգամավորի ընտանիքին: Մանկապարտեզը չի գործում 2012 թվականից: Պատգամավորին ուղղված նամակում ասված է.
«2005թ. «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք»-ով արգելվել է ՆՈՒՀ-երի շենքերի սեփականաշնորհումը, սակայն 2009 թվականի ապրիլի 30-ին Մալաթիա Սեբաստիա համայնքի սեփականությունը հանդիսացող Լենինգրադյան 33 հասցեում գտնվող գործող համայնքային «Պարտեզ» մանկապարտեզը «Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով» 50 տարով «ժամանակավոր անհատույց» օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Դուք եք: Գործող մանկապարտեզը 2012 թվականից մինչ օրս չի գործում այն դեպքում, երբ այն քաղաքի լավագույն մանկապարտեզներից էր համարվում թե՛ շենքային պայմաններով, թե՛ իր երեխայակենտրոն միջավայրով, թե՛ հարմարություններով, իսկ «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը 5 տարի է անօրեն կերպով երեխաներին զրկել է իրենց համար հաճելի միջավայրից, երբ բազում երեխաներ այս պահին զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



