ՀՀ կառավարության որոշմամբ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ:

«Պարոն Սիմոնյան, ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք, տարածքային կառավարման ոլոտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որը պրինցիպիալ պետք է փոխենք: Այնպես որ՝ ձեզ հաջողություն ենք ցանկանում», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ Աշոտ Սիմոնյանը ՀՅԴ Երևանի շրջանային վարչության ղեկավարն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել