Armtimes.com-ը գրում է.Եվրամիությունն իր ամբողջական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Այդ համատեքստում սկսված «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավը նպատակ ունի մեխանիզմներ ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում, մանավանդ որ ՀՀ կառավարությունն ինքն էլ շահագրգիռ է այս հարցում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
«Ամբողջ արշավի նպատակը հանրության տեղեկացվածությունն է՝ չհանդուրժելու կաշառակերությունը: Դրա համար պատրաստ ենք ներդնել ֆինանսներ եւ անհրաժեշտ այլ ռեսուրսներ: Մենք գտնում ենք, որ կոռուպցիան դեստրուկտիվ եւ քայքայիչ երեւույթ է, որից զերծ չի կարող մնալ կամ ապահովագրված չէ նույնիսկ արեւմտյան որեւէ երկիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/102867
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



