Ժնևում Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը հայտնել է անցած տարվա համեմատ Միջերկրական ծովով Եվրոպա ներգաղթյալների հոսքի էական կրճատման մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

2016 թվականի առաջին 9 ամիսներին Եվրոպա ժամանած ներգաղթյալների ու փախստականների թիվը մոտ 60 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընթացիկ տարում ծովով Եվրոպայի ափեր է ուղևորվել ավելի քան 200 հազար ներգաղթյալ, մինչդեռ 2015-ին՝ մոտ 520 հազար։

Միլմանը հայտնել է, որ 2016 թվականին մեկ օրում միջինը ժամանել են 100-ից քիչ ներգաղթյալներ, իսկ 2015 թվականին՝ ավելի քան 110։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել