Slaq.am-ը գրում է․
Ղարաբաղյան հակամարտության կողմերը եւս մեկ հնարավորություն կունենան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Հայաստանի ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօրվա համար ոչինչ չեմ կարող ասել, բայց բանակցությունների ևս մեկ հնարավորություն կլինի»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:
Նշենք. որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին այցելել էին Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Տարածաշրջան այցի շրջանակներում նրանք կլինեն նաեւ ԼՂՀ-ում եւ կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1005634/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



