1in.am-ը գրում է.

ԱՄՆ գանձապետարանի քարտուղար (ֆինանսների նախարար) Ջեյկոբ Լյուն կոչ է արել միջազգային հանրությանը ընդլայնել Ուկրաինայի տնտեսության փրկության համար հատկացվող օգնության ծավալը՝ հաղորդում է BBC-ն։

Լյուի կարծիքով՝ Ուկրաինայի «զգալի ֆինանսական դժվարությունները» նշանակում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մյուս դոնոր երկրներին անհրաժեշտ է իրենց գումարներն ավելացնել ավելի վաղ Ուկրաինայի համար 1 մլրդ դոլար ծավալով փոխառության համար տրամադրված ամերիկյան վարկային երաշխիքներին։

Լյուն նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է արևելյան շրջաններին ավելի շատ լիազորություններ տրամադրելու մասին, ինչը գնահատվել է որպես ուկրաինական ճգնաժամի թուլացման քայլ։ 

Լյուն այսօր հայտնել է, որ Միացյալ Նահանգները «պաշտպանում է ԱՄՀ-ի՝ օգնության մասշտաբային փաթեթների հատկացման ծրագրերը, այդ թվում՝ 1 մլրդ դոլար փոխառության երաշխիքները և լրացուցիչ տեխնիկական աջակցությունը»։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել