Ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցից հետո ծագած սկանդալը մի կերպ հորով-մորով արին, հիմա էլ նոր սկանդալ է սկսել Նեմեցի ու Ծառուկյանի միջև, այս անգամ էլ՝ Նեմեցի մամլո ասուլիսի ժամանակ հնչեցված գնահատականների պատճառով:
Երեկ Հայրապետյանը ասուլիսի ժամանակ խսել էր ֆուտբոլից բացի գրեթե ամեն ինչի մասին ու անդրադառնալով Ծառուկյանին, հայտարարել էր.
«Սեփական լրատվամիջոց ունեն ու մատուցում են` հայկական սպորտի ղեկավարը, առաջնորդը, թագավորը։ Հայկական սպորտի ղեկավարը դա սպորտի նախարարն է... Ախր ոչ մեկը չի անդրադառնում` ի՞նչ իրավունք ունի` Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնին գնալ, օդանավակայանում մենաշնորհ դարձնել, սեփականաշնորհել: Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները դա սպորտ նախարարության մենաշնորհն է, ՀԱՕԿ-ն ի՞նչ կապ ունի։
Արթուր Բաղդասարյանն այն մարդկանցից է, որ կարող է սպորտաձեւ ղեկավարել: Կարող է վոլեյբոլի հեղինակությունը բարձրացնել: Պարտադիր ա՞` անպայման ինչ-որ կուսակցությունից լինի այդ ֆեդերացիայի նախագահը, թող տարբեր լինեն, ի՞նչ ա եղել»:
Սա բնականաբար չէր կարող դուր գալ Ծառուկյանին ու անմիջապես հետևեցին հակաքայլերը նրա կողմից, որոնք արտահայտվեցին համացանցում հականեմեցական արշավով և տարբեր մեծության ԲՀԿ-ականների ցասումնալից գրառումների, ֆուտբոլում տիրող իրավիճակի քննադատությունների, Նեմեցի հրաժարակիանի պահանջների տեսքով:
Հետո էլ խոսեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, ով փաստացի Նեմեցին նախպանձ ու խանդող մարդ ասեց (ակամայից հիշեցի «DU NAXANDZ ES U PARAP» դարակազմիկ մեկնաբանությունները մեզ մոտ) և հիշեցրեց, որ հենց ծառուկյանն է զօրուգիշեր կանգնած մեր մարզիկների կողքին, հենց նա է հովանավորում ու ոգեշնչում նրանց, իսկ չուզողներն ու չինովնիկները քնած են լինում, որպեսզի գնան օդանավակայանում դիմավորեն: Ավելին, Տոնոյանը հայտարարեց, որ Ծառուկյանը միշտ էլ դեմ է եղել սպորտի քաղաքականացմանը, դե իսկ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հարցն էլ հենց ՀԱՕԿ-ի թեման է և այլն:
Մի կողմից, էս սուրբ օլիգարխաց պատերազմները զավեշտալի են ու հագեցած կազուսներով, բայց մյուս կողմից էլ, նենց չի, որ երկու կողմից էլ մենակ դատարկախոսություն է հնչում: Մի կողմից, ճշմարտության բաժին կա Նեմեցի ասածի մեջ, ով ասում է, որ սպորտի «առաջնորդը» պետք է սպորտի նախարարը լինի, առավել ևս, երբ սպորտի նախարարն ինքը լեգենդար մարզիկ է, մյուս կողմից էլ ճիշտ է Տոնոյանը, որ ասում է, որ սպորտի ու մարզիկների ֆինանսական աջակցության առումով անհատը երևի ավելի շատ է անում, քան պետությունը:
Ամեն դեպքում, եթե այս դիմակայույթունը լինի ոչ թե փոխադարձ վիրավորանքների ու կծոցու ֆորմատում, այլ քաղաքքակիրթ ու կոնստրուկտիվ, դա կարող է գոնե Հայաստանի սպորտի դաշտում առողջ մրցակցության մթնոլորտ ստեղծել, որը չի կարող վատ ազդել ինչպես սպորտի որակի, այնպես էլ ոլորտի վիճակի վրա, այնպես որ, որքան էլ պարոդոքսալ հնչի, ինչ որ առումով լավ է, որ Ծառուկյանն ու Հայարապետյանը իրար հետ թարս են ու պրինցիպի են ընկել, մնում է այդ էներգիան ուղղվի ճիշտ ուղղությամբ (օրինակ ամեն մեկը ձգտի նենց անել, որ սպորտի իր ոլորտ ավելի լավը ու ավելի հաջողակ լինի, քան մյուսինը):



