Ի տարբերություն նախորդի՝ այս անգամ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի վրա է դրվել տրանսպորտի ուղեվարձի թանկացման «ավետիսը» բերելու ու հասարակական կարծիքը նախապատրաստելու ծանր ու դժվարին առաքելությունը: Եթե հիշում եք, նախկինում դա արեցին Հենրիկ Նավասարդյանն /տրանսպորտի վարչության պետ/ ու Ալբերտ Գեւորգյանը /քաղաքապետի խորհրդական տրանսպորտի հարցերով/ ու խայտառակ բան ստացվեց... Նավասարդյանի «ներվերը» չդիմացան ու... Պարզապես Արեյանն էլ չգիտի իր գլխի գալիքը... Լավ կլինի, որպեսզի կամավոր հրաժարվի դրանից կամ կանխավ ապահովագրի ներվերը: Նրա այս «արգումենտացիան» արդեն իսկ օրենքների խախտում է, իսկ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Այս պարագայում զադնի դնելը ճիշտ է:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել