1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ վարչակազմը մտադիր են ընդլայնել օտարերկրյա ներդրումների հոսքը երկիր: Ներկայումս ԱՄՆ-ը համաշխարհային կապիտալի հետևից մրցավազքում հետ է մնում այլ երկրներից: Այս մասին գրում է The Financial Times-ը:

2000-ին ԱՄՆ-ին «բաժին էր ընկնում» համաշխարհային ներդրումների 37 տոկոսը, իսկ 2012-ին` 17 տոկոսը: 2012-ին ԱՄՆ-ը ստացել է 166 մլրդ արտասահմանյան ուղիղ ներդրում, ինչը 28 տոկոսով պակաս է 2011-ի ցուցանիշից:

Այս տարի սպասվում է իրավիճակի վատթարացում: Այս առումով ամերիկյան կառավարության փորձերը նկատելի դարձան բյուջետային ճգնաժամի սկսվելուց հետո, երբ դադարեցվեցին կառավարության աշխատանքները: Ներդրողները կասկածում են, որ ԱՄՆ կառավարությունը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել երկրի տնտեսությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել