Առաջին ալիքը նոր ձևաչափով սկսում է նովելների ցուցադրություն: Արդեն եթերում է «Հատուկ բաժինը», իսկ շուտով եթերում կլինի նաև նոր նախագիծ:

ArmStar.am-ը նոր հեռուստասերիալի նկարահանման առաջին օրերին զրուցեց ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ` պարզելու հեռուստատեսության նոր նախագծի՝ նոր սերիալի հետ կապված մանրամասները: «Այսօր մեր բազմասերիանոց ֆիլմի առաջին նկարահանումներն իրականացրինք ու հիմա հոգնած գնում ենք հյուրանոց»,- պատասխանեց Ելենա Արշակյանը: Ֆիլմը կոչվում է «Մեր գյուղը»:

Նկարահանումները կատարում ենք Լոռու մարզի Դսեղ գյուղում` Հայաստանի գեղեցիկ ու լավ գյուղերից մեկում»:
Ելենա Արշակյանը ArmStar.am-ին պատմեց նաև դերասանական անձնակազմի մասին. «Դերասանների կազմում լինելու են ինչպես մարզային դերասաններ, այնպես էլ հանրությանն արդեն շատ հայտնի ու նրանց կողմից սիրված դեմքեր, լինելու են նաև նորերը: Ասեմ, որ դերասանական հիմնական կազմում երիտասարդ սերունդը չէ ներգրավված»:

Ինչ վերաբերում է ֆիլմում գլխավոր դերերին և դրանք մարմնավորողներին, ռեժիսորը պատասխանեց, որ ֆիլմում չկան գլխավոր և երկրորդական դերեր, բոլորն իրենց կերպարով հերոսներ են. «Յուրաքանչյուր կերպար իր տեսակով յուրահատուկ գույն է հաղորդում ֆիլմին, յուրաքանչյուրն իր տեսակով հերոս է: Գլխավոր և երկրորդական դերեր չկան»,- պարզաբանեց Ելենա Արշակյանը:

Ռեժիսորը հնչեցրեց նաև սցենարիստների ու դերասանների անուններ. «Դերասանական կազմում ներգրավված են Հայաստանի վաստակավոր, ժողովրդական արտիստներ… Ֆիլմում խաղում է Ջուլիետա Ստեփանյանը, Վանաձորի թատրոնի դերասաններից Վրույր Հարությունյանը, Արայիկ Դեղտրիկյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Ղուկասյանը, Արմինե Պողոսյանը, Կարո Բալյանը, Արևիկ Գևորգյանը, Սոֆիկ Սարգսյանը, անուններ, որոնց մեր հեռուստադիտողը ճանաչում ու սիրում է»,- ավելացրեց Ելենան:
Շարունակությունը՝ այստեղ