Life.panorama.am-ը գրում է.
Գեղեցիկ կանայք, որոնց արտաքինն ու ներքինը ներդաշնակ և փոխլրացնող են, մշտապես գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում նրանց կենցաղի, կենսակերպի ու անձնական կյանքի վերաբերյալ: Հասարակության ուշադրության կենտրոնում լինելը որքան հաճելի, նույնքան հոգսատշատ ու պատասխանատու երևույթ է: Life.panorama.am-ի զրուցակիցը հայկական շոուբիզնեսի ամենավառ դեմքերից է՝ դերասանուհի,հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
-Աշխատում եք և՛ թատրոնում, և՛ հեռուստատեսությունում, և՛ կինոյում, որտե՞ղ եք Ձեզավելի հարմարավետ, լիարժեք զգում:
-Այսօր կարող եմ ասել, որ հեռուստատեսությունն ավելի ակտիվ դեր է խաղում ինձ համար, դա հատկապես պայմանավորված է այս սեզոնի նոր հեռուստատեսային նախագծի մեկնարկով, որը կարևոր սոցիալական նշանակություն ունի: Շատերին թվում է, թե կարիերայի հետևից գնալով, մոռացել եմ իմ անձնական կյանքը կառուցելու մասին, բայց որքան մեծ հաջողությունների եմ հասնում կարիերայում, այնքան համոզվում են, որ ընտանիքը այս կյանքում ամենամեծ ձեռքբերումն է:
-Եթե Ձեր կյանքում շրջադարձային փոփոխություն լինի և ստիպված լինեք հրաժարվելթատրոնից, կինոյից կամ հեռուստատեսությունից, որի՞ց հեշտությամբ կհրաժարվեք:
-Հուսով եմ, որ այդպիսի փոփոխություն կլինի, թեև չեմ կարծում, որ նման ընտրության առջև կկանգնեմ: Իհարկե, հեշտությամբ չեմ հրաժարվի: Դա կախված է այն բանից, թե ինչն ինձ ավելի շատ կխանգարի: Հանուն ընտանիքի կարելի է հրաժարվել ամեն ինչից: Հիմա ես փորձում եմ զուգահեռել և՛ հեռուստատեսությունը, և՛ թատրոնը, և՛ կինոն, եթե նախկինում այս հարցին պատասխանեի, միանշանակ կասեի թատրոնը, բայց այսօր հեռուստատեսությունը ավելի առաջնային է ինձ համար:

- Ի՞նչ ասել է հայկական շոուբիզնես Նազենի Հովհաննիսյանի համար, և ինչպիսի՞ն է այսօրդրա ընկալումը հանրության կողմից` ըստ Ձեզ:
-Նախ պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում շոու բիզնես: Դա օտարածին բառ է, որն ընդհանրապես հեռուստատեսային ասպարեզի հետ կապ չունի: Այն վերաբերում է համաշխարհային աստղերին, ովքեր հոլիվուդյան մասշտաբով համարվում են մեգա աստղեր: Իսկ Հայաստանում հեռուստատեսության աշխատողներին ասել, թե նրանք շոուբիզնեսի ներկայացուցիչներ են, կոռեկտ չէ: Լինելով հեռուսատեսության ասպարեզում և շփվելով լայն մասսաների հետ` դու մեծ պատասխանատվություն ես ստանձնում: Իսկ հասարակության ընկալումը միակողմանի և մեծամասամբ բացասական է: Մեզանում «շուբիզնես» ասվածի նկատմամբ բացասական վերաբերմունքն առաջացնում է այն թվացյալ տպավորությունը, որ սա ֆինանսական առումով ամենաեկամտաբեր աշխատանքն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ