Հոկտեմբերի 28-ին, ժամը 15-ին Մաշտոցի պուրակից կրկին շարժվեցինք դեպի Ծածկած Շուկա: Ճանապարհին հորդորում էինք համաքաղաքացիներին բոյկոտել սուպերմարկետները, որոնք ոչնչացնում են փոքր ընտանեկան խանութներն ու խրախուսում են արտագաղթը, կոչ էինք անում առեւտուր չանել Երեւան-սիթիներում: Շուկայում արդեն հերթապահում էին կարմիր գլխարկներով կըզըլբաշները` Սամվել Լիմինռովիչի անձնական օգտագործման քաղաքագետ Սուրենյանցի գլխավորությամբ:
Խարդախության համար դատված ու վերջերս համաներված, պարբերաբար ինքնասպանության մասին հայտարարող այս գործիչը զբաղեցրել էր օդյակում հրամանատարական բարձունքն ու գեբելսյան ոճով մտավարժանքներ էր սփռում բարձրախոսով:
Բոմժեր, լրտեսներ, վիժվածքներ, գրանտակերներ սովորական հավաքածուն այսօր ընդլայնվել էր նրա յուրահատուկ մեկնաբանություններով: Այսպես, նկատելով, որ իրենց վարձկաններից մի դժբախտ մոլորվածը քարեր է նետում մեր ուղղությամբ, հրետորը քարկոծելու համար սկսեց մեղադրել հենց մեզ: Ուշունցների տարափը խմբավարելուց հետո, պաթետիկ տոնով դիմեց ոստիկանությանը, խնդրելով պաշտպանել Փակ Շուկայի ազնիվ աշխատավորներին ու նրանց կցված մտավորականներինգրանտակեր բոմժերի (այսինքն մեր) անհիմն վիրավորանքներից:

Նաեւ հաղորդեց, որ դեղին գլխարկները երեկ Մասիվում դաժան ծեծի են ենթարկել անչափահաս երեխաների:Այս սահմռկեցուցիչ բացահայտման սկզբնաղբյուրն այն է, որ երեկ մի խումբ դպրացականներին, որոնք մեզնից վերցրել էին թռուցիկներ, մոտեցել են մեզ հետեւողսիթի-ական գրոհայիններն ու սպառնալիքներով պահանջեցին երեխաներից թափել վերցրած թղթերն ու փախչել: Ահաբեկված երեխաները իսկապաես հեռացան, իսկ նողկալի այս միջադեպը դոկտոր Գեբելսի դասերը յուրացրած Սուրենյանցը ներկայացրեծ որպես լրտես բոմժերի հանցագործություն: Սկսնակ շտուրմբանֆյուրեր Սուրենյանցն այդքան է հավանել ամբոխավարական իր նոր դերակատարությունը, որ մի գիշեր կարող է հրդեհ առաջացնել Փակ սիթիյում, որպեսզի մեզ մեղադրի դրանում: Համենայնդեպս, նրա գաղափարական ուսուցիչն այսպես էր վարվել ռեյխստագի շենքի հետ, պետական ահաբեկչության առիթ դարձնելով այդ սադրանքը:
Կըզըլբաշները հաճախ ասում են, որ առնետներին են վերացրել Ծածկած շուկայից: Այն բանից հետո երբ նրանցից մեկը խոստացել էր մեզ կատաղած առնետի պես գզզզզել եւ հատկապես Սուրենյանցի Գեբելսյան ստերը լսելուց հետո, հասկանալի է դառնում, որ առնետները բոլորովին էլ չվերացան: Նրանք նկուղներից ու կոյուղիներից բարձրացան վերեւ եւ զավթեցին փողոցները: Մի մասն էլ հասավ օդյակ: Այդպես որ առնետներին վերացնելն էլ մնաց մեզ վրա: Զզվելի, բայց անհրաժեշտ աշխատանք է...




