Մենք նման էինք հասարակության նկուղում ապրող առնետների:Գիշերները մեր փոքրիկ սենյակը լցվում էր ծխով, մենք ծխում ու խմում էինք բանվորական վիսկին:Երբեմն մեր բախտը բերում էր ու մեզ բաժին էր հասնում ցածրորակ հաշիշ , որ օգտագործում էին աղքատները հեռավոր Բրազիլիայում:Բայց Աստվածային զբաղմունքներից մեկը մեզ համար կար ամեն օր , այն անվճար էր, այն հրաշալի էր.... Դրանով զբաղվում էին Աստվածները , հետո արդեն Ադամն ու Եվան.... Առավոտյան միշտ ուշանում էի իմ գորշ աշխատանքից... ամեն անգամ նույն վերնաշապիկը հագիս ,օր-օրի ավելացող կեղտահետքերով: Ինձ ամիսը մեկ վռնդում էին մի գործարանից մյուսը , իսկ ես իմ գրոշները ծախսում էի ծխախոտ ու խմիչք գնելով: Լինում էին օրեր , երբ սնվում էի սննդի մնացորդներով , որոնք նետում էին հարուստների այլանդակ ու անճոռնի երեխաները : Աղբարկղից գտած ամենահամեղ կտորները ես տանում էի նրան....Մենք խմում էինք , շատ էինք խմում , ավելի շատ ծխում ու սիրով էինք զբաղվում...մինչև լուսաբաց...մինչև գարշելի աշխատանքի սկսվելը...իսկ հետո եղավ ամենածանրը , նա հղիացավ ու մենք ստիպված էինք չխմել ու չծխել....3 օր....եվ երեխա ունենալու բերկրանքը զիջեց ալկոհոլին ու խմիչքին....



