Աշխատատեղերը հանցագործություններով չեն ստեղծվում, հանցագորխություններով աշխատատեղերը փակվում են:Հարյուրավորներին դուրս են նետում՝ տասնյակներին ցուցադրում... Իշխանության հովանավորությամբ Փակ շուկայի հետ կապված սամվելաեքսանյանական հանցագործությունը կզլբաշական մեթոդներով ոստիկանների օգնությամբ թաղելու փորձերը հիանալի ցուցադրում են ԵՄ-ից հրաժարվելու և ՄՄ-ին անդամակցելու մեր իշխանությունների մոտիվացիան: ԵՄ-ից իրավական պետություն են ուզում, ՄՄ-ից՝ բռնություն... ԵՄ-ն հնարավորությունների հավասարության կողմնակից է, ՄՄ-ն՝ ճորտային ենթակայության, թե անդամ երկրների ներսում, թե անդամ երկրների միջև... ՄՄ-ից արտագաղթում են, ԵՄ՝ ներգաղթում... Սիթիասամվելալեքսանյանական մշակույթը հանցագործության, հայոհայնքի, մշակութային արժեքների ոչնչացման, փակ եկեղեցիների, ցինիզմի, միջամատերի ցուցադրության հասարակության մշակույթն է, որը հանրայնորեն հովանավորվում է իշխանությունների կողմից... Դեղին ու կարմիր գլխարկների պայքարը փաստորեն իրավունքի և անիրավության, բարոյականության ու ցինիզմի, մշակութային արժեքների շարունակականության ու ավերի պայքար է:Ապշեցուցիչ է, որ ՀՀ իշխանություններն այսքան բացահայտ ու հաստատակամորեն պաշտպանում են անիրավության, ցինիզմի, ավերի մշակույթը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/254369234715360?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել