Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատի նկատմամբ սերն օգնում երեխաներին հաղթահարել բոլոր դժվարությունները և ամրապնդում սեփական ուժերի նկատմամբ վստահությունը՝ այն մտայնությամբ, որ եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կյանքում կարող են հասնել ավելիին:
.jpg)
.jpg)
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/culture/2013/10/28/film-premiera/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել