Թեհրանի հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2013-2014 ուս. տարում նվազել է  շուրջ 7,5 տոկոսովPanorama.am-ը գրում է.

Թեհրանի հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2013-2014 ուս. տարում նվազել է շուրջ 7,5 տոկոսով»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «հայելի.քոմ» կայքը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թեհրանի Թեմի Կրթական խորհրդի տրամադրած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 2655 հոգի: Այս թվից 208-ը մանկապարտեզի, իսկ 164-ը՝ նախակրթարանի աշակերտներն են: 1195 աշակերտ սովորում է տարրական, 450-ը ուղեցույց և 638-ը՝ միջնակարգ օղակներում:

Տղաներ
Ընդհանուր առմամբ այս ուսումնական տարեշրջանի ընթացքում, բացի մանկապարտեզների ու նախակրթարանների աշակերտներից, դպրոցներում ուսանում են 1100 հոգի տղա աշակերտ: Նրանցից 599-ը տարրական, 217-ը ուղեցոյց և 284-ը միջնակարգ օղակի աշակերտներ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել