Բոլորս էլ լինում ենք խանութներում և շատ իրեր ենք տեսնում, որոնք սովորական և անգամ անհրաժեշտ ատրիբուտ են ընկալվում մեր կողմից. սայլակներ, ստենդեր, հսկայական հայելիներ և այլն: Մինչդեռ քչերը գիտեն, որ այդ ամենը շուկայագիտական հնարքներ են, որոնք կոչված են մեծացնելու վաճառքի ծավալները: Ահա այդ հնարքների ոչ ամբողջական ցուցակը, որոնց միջոցով խանութների ադմինիստրացիան զոմբիացնում է գնորդներին ու մոտիվացնում է ավելի մեծ գնումներ անելու:
Վաղուց հայտնի է, որ գովազդներում կիրառվում են տարբեր հոգեբանական հնարքներ, որոնց միջոցով քարոզվում է անբավարարվածության զգացում այն ամենի նկատմամբ, ինչ գնորդն արդեն ունի և խրախուսվում է նորանոր ձեռբերումներ անելու ցանկությունը: Շուկայագետները երբեք չեն հոգնում նորանոր հնարքներ կիրառել, որպեսզի հասնեն իրենց նպատակին և ահա դրանցից միայն մի քանիսը:
1 Որքան ավելի մեծ է սայլակը, այնքան ավելի շատ գնումներ անելու է հակված գնորդը

Սայլակի մեջ դատարկ ծավալը գնորդի մոտ ներքին դիսկոմֆորտ է առաջացնում և բացատրելի ցանկություն՝ հնարավորինս շուտ ու լի լցնել այդ բացը:
2 Մեծ հայելիներ՝ հագուստների խանութում

Սա ևս մանրակրկիտ հաշվարկված պլան է, որը ենթադրում է, որ ցանկացած ոք՝ անցնելով հայելու մոտով, չի դիմակայի դրա մեջ նայելով հիանալ իր տեսքով, իսկ քանի որ չկա այնպիսի մարդ, ով 100 տոկոսով բավարարված լինի իր տեսքով, գալիս է սպոնտան լուծումը՝ շտապ գնել ինչ որ բան, որը կլավացնի տեսքը:
3 «3 հատ՝ 2990 դրամով»

Իրականում, ոչ մի էական մաթեմատիկական տարբերություն չկա մեկ միավոր ապրանքի դիմաց 1000 դրամ և 3 միավոր նույն ապրանքի դիմաց 2990 դրամ տալու միջև, պարզապես այս հնարքի արդյունքում դուք եք անիմաստ տեղը ծախսում 2000 դրամ:
4 Երկնքից ընկած

Մինչ դրամարկղ հասնելը, գնորդի ճանապարհին անընդհատ ինչ որ օպատնեշներ են հանդիպում՝ վառ գունավոր փաթեթեներով ստենդեր, որոնք անընդհատ շեղում են գնորդի ուշադրությունը: Անընդհատ հանդիպում եք ինչ որ անհրաժեշտ ապրանքով բեռնված ստենդերի ու տաղավարներ և այսպես շարունակ, որովհետև շուկայագետները լավ գիտեն, որ գնորդը ավելի հակված է սպոնտան գնումների, եթե ապրանքը նրա ճանապարհին է հանդիպում:
5 Ամենաանհրաժեշտը՝ ամենավերջում

Որպես կանոն, մեծ խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքները գտնվում են սրահի ամենավերջում, որովհետև դրանք պետք են բոլորին, իսկ մինչ գնորդը կհասնի դրանց, իր ճանապարհին բազմաթիվ այլ ապրանքներ կտեսնի և անպայմանորեն կգտնվեն այնպիսինները, ովքեր կգնեն այդ ապրանքներից, թեև եկել էին զուտ հաց գնելու համար:
6 Ձեռագործ խառնաշփոթ

Ոմանք նկատած կլինեն, որ երբ մենք մտնում ենք խանութ, ապա առաջին հերթին մոտենում ենք այն ստենդերի ու կախիւչների շարքին, որտեղ թեթև խառնաշփոթ է տիրում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ ամեն ինչ դասավորված է: Սա նրանից է, որ մեր ենթագիտակցությունը հուշում է մեզ, որ որտեղ մի քիչ խառնաշփոթ կա, այնտեղ էլ գտնվում է ամենահետաքրքիր ու լավ ապրանքը... հենց այս պատճառով էլ, վաճառողները հաճախ իրենք են ստեղծում թեթևակի խառնաշփոթ, որպեսզի գրավեն գնորդների ուշադրությունը:
7 Ակցիաներ

Հաճախ ենք տեսնում տարբեր զեղչեր ու ակցիաներ խոոստացող ցուցանակներ՝ այս կամ այն կապակցությամբ: Դրանք իրականում լինում են մեկ հիմնական կապակցությամբ՝ խանութն ուզում է հնարավորինս արագ ձերբազատվել չվաճառված ապրանքից:
8 Արոմամարքեթինգ

Խանութներն ու ռեստորանները հաճախ դիմում են այս խորամանկ քայլին և ախորժալի բույրերով գերում են հաճախորդների ուշադրությունը: Ի դեպ, ապացուցված է, որ թարմ սուրճի բուրմունքը ամենաուժեղն է խթանում գնումներ կատարելու ցանկությունը:
9 Մանկական տեսանելիությանը հասու գոտի

Մանկական ապրանքները հատուկ ցածր են դրված լինում և եթե չեք ուզում լսել ձեր երեխայի լացուկոծը, ապա ավելի լավ է մանկիկին նստեցնեք սայլակի մեջ:
10 Ամենավտանգավոր տեղը

Երբ դուգ բարեհաջող կերպող խուսափել եք ճանապարհին պատահած բոլոր գայթակղություններին տրվելուց և արդեն կանգանծ ես դրամարկղի մոտ, մի շտապեք կորցնել Ձեր զգոնությունը: Չէ՞ որ ձեր աչքի առջև է գտնվում մաստակների մի ամբողջ պատ, շոկոլադների մեծ տեսականի, թերթեր ու մարտկոցներ: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ դրամարկղի մոտ շարված ապրանքի գինը մի քիչ տարբերվում է նույն ապրանքի գնից, որը դրված է սրահում և բնականաբար, այդ տարբերությունն ի օգուտ խանութի է:




