1in.am-ը գրում է.
Մերիլ Սթրիփին առաջարկել են խաղալ «Անզսպելի գեղեցկուհիները» ֆիլմում (Expendabelles): Այս մասին հայտնում է Deadline-ը՝ հղում կատարելով Ավի Լերների՝ բուլղարական Standart պարբերականին տված հարցացրույցին:
«Անզսպելի գեղեցկուհիների» մյուս հավակնորդներն են Միլա Յովովիչն ու Քեմերոն Դիասը: Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կանցկացվեն հենց Բուլղարիայում:
Հայտնի չէ, թե ով կլինի նախագծի ռեժիսորը: Հայտնի չէ նաև ֆիլմի՝ վարձույթ դուրս գալու ժամկետը:
«Անզսպելի գեղեցկուհիները» ֆիլմը պետք է դառնա «Անզսպելիները» (The Expendables) ֆիլմի կանացի տարբերակը, այսինքն՝ մեծ թվով աստղերի մասնակցությամբ, որոնք ավելի վաղ նկարահանվել են էքշըն-ֆիլմերում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_225728.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել