ararat73 2Footsport.am-ը գրում է.

40 տարի առաջ, այս օրը նույն օրը Երևանի <<Արարատը>> փառահեղ հաջողության հասավ` նվաճելով Խորհրդային միության չեմպիոնի կոչումը: Առաջնության եզրափակիչ խաղում հայ ֆուտբոլիստները 3-2 հաշվով առավելության հասան  Լենինգրադի <<Զենիթի>> նկատմամբ և նվաճեցին չեմպիոնի կոչումը: Աննախադեպ այդ հաջողությունը մեր ֆուտբոլային տարեգրության խոշորագույն նվաճումն է. Պատկերացնել է պետք, թե ինչպես Խորհրդային բազմազգ հանրապետությունների թիմերի ուժեղ մրցակցության պայմաններում <<փոքր>> հանրապետության ներկայացուցիչները կարողացան գերազանցել բոլոր մրցակիցներին և մրցաշրջանն ավարտել հաղթողի կարգավիճակով: Տեսնել էր պետք, այդ օրը հայ մարզասերի, և ոչ միայն ֆուտբոլասերի, անափ ուրախությունն ու ոգևորությունը: Ուրախալի տեղեկությունը ստանալուց հետո, այն դարձավ համազգային տոն, երբ մարդիկ աննկարագրելի ուրախությամբ տոնում էին արարատցիների փառահեղ հաղթանակը:

ararat73 36

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել