1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպան Մինա Թունսիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թունիսին նշել է, որ Մարոկկոն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և վստահեցրեց, որ ջանքերն ուղղելու է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերին՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։

Նախարար Նալբանդյանը Մարոկկոյի դեսպանին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել