Lurer.com-ը գրում է.
Գիննեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաբարձրահասակ մարդը` Թուրքիայի քաղաքացի Սուլթան Քոսենը, ում հասակը կազմում է 2 մետր 51 սմ, ամուսնացել է սիրիական ծագմամբ մի կնոջ հետ. գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հարսանիքը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանակից Մարդին գավառում:
«Թուրք հսկայի» պատմությունը սկսվել էր Քոսենի պատանեկության տարիներին, երբ նա դեռ 10 տարեկան էր: Նրա մոտ նկատվել էր հիմոֆիզի ուռուցք, որը հանգեցրել էր հսկայական աճի: Բժիշկները ուռուցքը հեռացրել էին 2008-ին, որից հետո տղայի աճը կանգնել էր: Քոսենը հանդիսանում է նաև աշխահում ամենաերկար ափերի` 27.5 սմ և ոտնաթաթերի` 36.5 սմ, տերը:
Հարսանեկան լուսանկարից երևում է, որ հարսնացուն հազիվ նրա թևատակից է:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=119861&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել