Tert.am-ը գրում է.

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով` Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկումը կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ: 

«Գտնում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, կապված է նրա անձնական գործունեության հետ. փորձ՝ միջամտելու մեր Զինված ուժերի համալրման խնդիրներին։ Նրա քաղաքական գործունեության հետ, կարծում եմ, կապ չունի, և նույնիսկ եթե նրա քաղաքական գործունեությունը չլիներ և տեսնեինք, որ ինքը կապված է այդ հարցի հետ, նրա նկատմամբ հետապնդումն իրականացվելու էր»,-ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց նախարարը:

 Նախարարն ամեն դեպքում ընդգծեց, թե իր վերաբերմունքը դրանով չի փոխվել։

 «Բայց դա ոչնչի հետ կապ չունի և միշտ էլ իմ վերաբերմունքը մեր մարտական ընկերների հետ եղել է բարի-դրացիական»,-ասաց նա և հավելեց, թե Վոլորդյա Ավետիսյանի հետ նույնպես ինքը միշտ էլ այդպիսի հարաբերություններ է ունեցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել