Tert.am-ը գրում է.

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մարդկանց ու վերլուծաբանների կողմից սկսել է մի վարկած շրջանառվել, ըստ որի՝ Ադոլֆ Հիտլերն իրականում ինքնասպան չի եղել, այլ գաղտնի բունկերից փախուստի է դիմել, գրում է Daily Mail-ը։

 Նույնն են պնդում նաև բրիտանացի գրողներ Ջերարդ Ուիլյամսն ու Սայմոն Դանսթանը, որոնց համատեղ գրքի («Մոխրագույն գայլը. Ադոլֆ Հիտլերի փախուստը») համաձայն՝ ֆյուրերն իր վերջին տարիներն անցկացրել է Լատինական Ամերիկայում։

 Ստորև ներկայացնում ենք գրքից մի հատված, որը, ըստ հեղինակների, նկարագրում է նացիստական առաջնորդի, նրա սիրուհու և 3-րդ անձի գաղտնի փախուստն ամենայն մանրամասնությամբ։

 «Ապրիլի 27, 1945թ., Բեռլին։ Փողոցներում հնչում էին կրակոցներ՝ ռուսական հրետանին մոտենում էր Երրորդ Ռեյխին։ Այդ պահին Գերմանիայում մեկը չկար, ով հավատում էր նացիստների հաղթանակին։

 Իր ստորգետնյա բունկերում սեփական երկիրն ու անգամ աշխարհը կործանման առաջ կանգնեցրած մարդը՝ Ադոլֆ Հիտլերը, ևս հստակ գիտակցում էր, որ ամեն ինչ վերջացած է։ Հիտլերը նայում էր իր հերոսի՝ Պրուսիայի արքա Ֆրեդերիկ Մեծի դիմանկարին ու հասկանում, որ փրկությունն այդպես էլ չի գա, իսկ իր երբեմնի հզոր բանակն էլ գոյություն չունի, ջախջախված է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել