Tert.am-ը գրում է.
Փակ շուկայի համար շարունակվող բողոքի հերթական ակցիային այսօր շուկան որպես սուպերմարկետ գործելու կողմնակիցները թույլ չտվեցին Նախախորհրդարանի երեք անդամներին լրագրողների և ոստիկանների ուղեկցությամբ մտնել շուկա:
Կանայք փակեցին շուկայի մուտքը, իսկ տղամարդիկ շուկա մտնել ցանկացողներին, որոնց ուղեկցում էին ոստիկաններ և լրագրողներ, հրեցին դեպի փողոց:
«Մեր դիմաց կանգնած օլիգարխի վարձկանները հարձակվեցին մեզ վրա, իսկ ոստիկանները ոչ միայն չկանխեցին դա, այլ նրանց հետ միասին թույլ չտվեցին մեզ մտնել հանրային օբյեկտ»,-հայտարարեց Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը:
Նշենք, որ ակտիվիստները նախապես խնդրեցին ոստիկաններին շուկա մտնելու համար պահպանել իրենց անվտանգությունը, սակայն կարծես թե դա նրանց չհաջողվեց, քանի որ նրանց ընդդիմացող մարդկանց խումբն ուղղակի հրմշտոցով դեմ դուրս եկավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ