Armsport.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի շարք գերմանական լրատվամիջոցների կողմից ընդգրկվել է Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:
Մխիթարյանը, միաժամանակ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հարցման արդյունքում առայժմ առաջատարն է:
Հիշեցնենք, որ ռոուրյան դերբիում, «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել «Շալկեի» նկատմամբ, իսկ Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2013/10/28/%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/383830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել