Aravot.am-ը գրում է.
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Բեռլինի հայ համայնքի 90 ամյակի հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆի քաղաքապետ Ռեյնհարդ Նաումանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի ղեկավար Վարդգես Ալյանաքը: Ողջունելով արարողության մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց համայնքի ստեղծման 90 ամյա հոբելյանը: Նա բարձր գնահատեց համայնքի կերտած պատմությունն ու նրա նորօրյա ջանքերը, հայապահպանությանն ուղղված աշխատանքի, նվիրումի և ազգասիրության համար: Նախարարը մասնավորապես նշեց. «Ձեր ջանքերի շնորհիվ է, որ գործում են մեկօրյա դպրոցներ ու մշակութային տներ, եկեղեցի ու համալսարանական հայկական կենտրոններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ