1in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է իր թիմի ելույթներից, որը վերջին 3 խաղերում նույնքան հաղթանակ է տոնել:

Մխիթարյանի խոսքերով՝ այդ ժամանակահատվածը բարդ, բայց անհաղթահարելի չէր թիմի համար: Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաները Բունդեսլիգայում առավելության են հասել «Շալկե»-ի և «Հանովեր»-ի, իսկ ՉԼ-ում՝ «Արսենալ»-ի նկատմամբ:

«Հիանալի շաբաթ էր: Շատ ուրախ եմ թիմի և հատկապես երկրպագուների համար, որոնք լուրջ ավանդ ունեին մեր հաղթանակում: 

3 խաղերում նույնքան հաղթանակ. դա հիանալի արդյունք է: Չպետք է բավարարվել ձեռքբերածով»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել