«Կան մարդիկ, որոնք համաձայն են չնչին գումար ստանալ, միայն թե չաշխատեն, դրանք հասարակության մարմնի վրա գտնվող պարազիտներ են. հասարակությունը պարտավոր չի այդ պորտաբույծներին պահել: Ի վերջո, այդ նպաստները տրվում են պետբյուջեից, այսինքն՝ մեր վճարած հարկերից»
ՀՀԿ կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյան
Փաստորեն ՀՀԿ-ականները արդեն առանց ամաչելու լկտիորեն վիարվորում են մարդկանց ու դեռ մի բան էլ մուննաթ անում, թե էդ նպաստառուներն իրականում աշխատել չեն ուզում, այլ պետությունից գումար պոկել են ուզում:
Ավելին, այս «Նժդեհականը» այնքան անխելք է, որ չհասկանալով խոստովանել է որ օրենք է խախտում՝ հայտարարելով, որ ինքը զբաղվում է բիզնեսով և լավ գիտի, որ աշխատատեղեր ինչքան ասես կան:
Ուրեմն Բադեյանին գոնե իր կուսակիցները լավ կանեն հուշեն, որ պատգամավորը բիզնեսով զբաղվելու իրավունք չունի: Լավ կանեն, որ հուշեն, որ հենց ՀՀԿ-ի սիրասուն կառավարության տվյալներով Հայաստանում աշխատատեղերի սղություն կա ու լավ կանեն հուշեն, որ չի կարելի մարդկանց վիարվորել ու պառազիտ կոչել, առավել ևս, երբ ինքդ պառազիտ լինելով հանդիսանում ես իսկական պառազիտի պես Հայաստանի մարմնին կպած քաղաքական ուժը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել