1in.am-ը գրում է.

Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանում սկսվում է երկու հայտնի լրագրողների՝ Քելլի Բրուքսի ու Էնդիկ Կուլսոնի նկատմամբ դատը, որոնք նախկինում բրիտանական հեղինակավոր ԶԼՄ-ների ազդեցիկ ղեկավարներ էին: Նրանց մեղադրում են հեռախոսացրույցներին հետևելու ու բջջային հեռախոսների ձայնային փոստը գողանալու, ինչպես նաև ոստիկանությանը տեղեկության գնման նպատակով կաշառելու համար: 

Բրուքսի ու Կուլսոնի դեմ Թագավորական դատախազության առաջադրած մեղադրանքները վերաբերում են նրանց՝ The Sun թերթում ու News of the World շաբաթաթերթում աշխատելու հատվածին, երբ երկու պարբերականները մտել էին մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի կայսրության մեջ: 

Ռեբեկա Բրուքսին ներկայացվել է նաև արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք. նա փորձել էր ոչնչացնել իր անձնական համակարգիչները: 

Բրուքսն ու Կուլսոնը հերքում են մեղադրանքների մեծ մասը, տեղեկացնում է ITAR-TASS-ը: 

Փորձագետների կարծիքով՝ դատական գործընթացը կձգվի մոտ կես տարի, իսկ դրա հետևանք կարող է լինել մինչև 5 տարի բանտարկությունը:

Նրանց հետ միաժամանակ դատարանի առաջ կկանգնի ևս 6 լրագրող, որոնք տարբեր ժամանակերում աշխատել են Բրուքսի ու Կուլսոնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել