Panorama.am-ը գրում է.
«Միայն կենսաթոշակների բարձրացմամբ, անհնար է լուծել աղքատության նվազեցման ռազմավարական խնդիրը: Պետք է հարցի լուծմանը մոտենալ հիմնարար փոփոխությունների տեսանկյունից, անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք միայն կենսաթոշակների բարձրացմամբ հնարավոր է լուծել աղքատության խնդիրը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նշենք, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է նաև աղքատության նվազման խնդրին՝ նշելով, որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացմամբ աղքատության ցուցանիշը հաջորդ տարի կնվազի:
Կ. Աճեմյանը նշեց, որ փորձ է կատարվում ոչ միայն կարգավորել պետական պաշտոնյաների, քաղծառայողների, մշակույթի գործիչների աշխատավարձերի բարձրացման հարցը, այլ լուծել զբաղվածության խնդիրը:
«Զբաղվածության մասին օրենքի քննարկման ժամանակ նաև քննադատություն հնչեց, սակայն դրա ընդունումը մեծ թվով հարցեր կկարգավորի, իհարկե շատ բան կախված է հետևողական աշխատանքի իրականացումից»,- նշեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ