«Սուր անկյուն» հաղորդումը երեկ ընկել էր ոստիկանապետի հետևից:
Հա, ես մանյակ եմ ու ամեն կիրակի «Սուր անկյուն» եմ նայում: Էրեկ հաղորդաշարը հյուրընկալվել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ու, ինչպես նշեց հաղորդավարը՝ «նրան տրվեցին հասարակությանը հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք լայն արձագանք էին ստացել սոցցանցերում»: 

Զորավարի ինքնավստահությունը ինձ մի քիչ վախեցրեց, բայց դե դուխ էլ տվեց: Ամբողջ ասուլիսի մեխը իմ համար մի արտահայտություն էր. «ինձ խանգարում են.... ինձ օգնում են....ինձ...ինձ...ինձ...»: Տպավորություն էր, որ կամ շատ ինքնվստահ ա, կամ իսկապես ամբողջովին տիրապետում ա իր կառույցի ամեն ինչին: 

Ինձ համար զարմանալի է, բայց պարզվում է Գասպարյանը էդքան 60 թվի մարդ չի. նենց չի, որ ինքը թերթերից ու լրատվականներից կուրսի չի ու չգիտի ինչա: Իմ համար լուրջ բացահայտում էր, որ նա անտարբեր չի իր մասին արվող հրապարակումներին ու որակումներին: Մեկ էլ հաստատեց, որ անիմաստ է նրան «Բաց նամակ» գրելը. Ինքը գիտի.... 

Ձեռի հետ մի քանի պաշտոնյաների էլ լսցրեց, որ. «Մոտս ոչ մեկդ չեք կարա խտխտաք, եթե ինչ-որ բանի վրա աչք եմ փակում, դրանից չառիթավորվեք, մեկա, որ ուզեցի, սաղդ շատ արագ կձգվեք»: 

Էս ասուլիսում մի հատված ինձ չդզեց, Գասպարյանը այս անգամ ավելի շատ իրա տղերքի մեջքին էր կանգնում, քան ակտիվիստների. կարողա իրա տղերքի անունը չի ուզում քցի ու մի քիչ էլ դուխա տալիս իրանց, բայց ինձ թվումա՝ իրա մոտ կլինեն շատերը, որ հաստատ կառիթավորվեն:

Ասեց, որ Զվարթնոցում ոչ մեկ ոչ մեկի չի քաշքշել, մեկ էլ խոսեց Ադրբեջանի մասին՝ հաստատ պնդելով, որ հարուստները միշտ վախկոտ են...

Հ.Գ. Էհ, ականջդ կանչի Րաֆֆի ջան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել