young_serial_killer_1

Անչափահասներին չի կարելի մահապատժի դատապարտել, այնպես չէ՞:

1938-1939թթ. Սվերդլովսկ շրջանում նախադպրոցական տարիքի երեխաների սպանությունների շարան էր տեղի ունեցել: Սխեման դասական էր. մի քանի ողջ մնացած երեխաներ պատմում էին, որ փողոցում նրանց երիտասարդ տղա էր մոտենում, խոսակցություն էր սկսում նրանց հետ, ապա կոնֆետներ կամ պաղպաղակ էր խոստանում և տանում որևէ մի հեռու տեղ: Այնտեղ մոլագարը սկսում էր խեղդամահ անել երեխաներին, իսկ եթե ինչ-որ բան չէր ստացվում և նրանք սկսում էին բղավել, նա անմիջապես փախուստի էր դիմում:  

Փողոցներում ամենուրեք ոստիկանությունը հսկողություն էր սահմանել: 

young_serial_killer_2

Եվ ահա 1939թ.-ի հոկտեմբերի 24-ին, ոստիկանության դպրոցի երեք ուսանողներ՝ Անգելովը, Պոպովը և Կրիլովը, տրամվայի կանգառի կողքով անցնելիս նկատեցին, թե ինչպես մի երիտասարդ տղա մի փոքրիկ երեխայի հետ դուրս է գալիս տրամվայից: Ուսանողները հավանաբար ուշադրություն չէին դարձնի նրանց վրա, եթե երիտասարդը չքայլեր անտառի ուղղությամբ:

Նրանք որոշեցին հետևել տարօրինակ զույգին: Խորանալով անտառի մեջ, որոշ ժամանակ անց ոստիկանները ականատես եղան հետևյալ տեսարանին. փոքրիկ տղան մերկ պառկած էր մուշտակի վրա և կյանքի ոչ մի նշաններ չէր տալիս: Իսկ երիտասարդ տղան կախվել էր փոքրիկի վրա և խեղդում էր նրան:

Երեխային փրկեցին, իսկ մոլագարին ձերբակալեցին: Պարզվեց, որ նա Վոլոդյա Վանչևսկին էր, նա սովորում էր սվերդլովյան դպրոցի 7-րդ դասարանում: Վոլոդյան խոստովանեց, որ սպանել էր 8 երեխայի և ևս 10-ի հանդեպ մահափորձ էր կատարել: 

Այնուհետև պարզվել էր, որ երիտասարդ մոլոգարը տանել չէր կարողանում երեխաների բղավոցները և հենց նրանք սկսում էին աղմկել, նա անմիջապես թողնում էր զոհին և փախչում: Իսկ եթե երեխան չէր բղավում, ապա Վանչևսկին խեղդամահ էր անում նրան և ուղղակի թողնում էր փոքրիկի դիակն ու հեռանում:

Դպրոցականն այդպես էլ չկարողացավ հստակ պատճառաբանել իր արարքը: Նրա զոհերից ամենակրտսերը կես տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 6:

Թեև մահապատիժը անչափահասների համար ընդունված չէր, սակայն գնդակահարման դեպքեր գրանցվել էին: 12 տարեկանից սկսած երեխաների համար մահապատիժն օրինականացվել էր 1935թ.-ի ապրիլի 7-ին:

Հիմք ընդունելով օրենքի այդ հոդվածը, 1940թ.-ի հունվարի 16-ին Վոլոդյա Վանչևսկուն դատապարտեցին «սոցիալական պաշտպանության ամենաբարձր աստիճանին»՝ գնդակահարման: 

Թվում էր, թե այդ երիտասարդ մոլագարի մահապատժի համար ոչ ոք չէր զղջում: Նույնիսկ նրա ծնողները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ,- «Մենք հրաժարվում ենք այսպիսի որդուց և պահանջում ենք, որ նրան դատեն օրենքի ամենայն խստությամբ, այսինքն գնդակահարեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել