Մարդիկ հաճախ ասում են, որ բիզնեսում հաջողակ լինելու համար հարկ է լինել դաժան ու անխիղճ: Երևի հենց այս սկզբունքով են առաջնորդվել այն ընկերությունները, որոնք փորձել են շահույթ ստանալ անգամ հրեաների ցեղասպանությունից: Նացիստները սարսափելի մարդիկ էին, ուստի նրանց չարագործություններից շահույթ ստանալը ծանր մեղք է: Այս ընկերություններից շծատերը վճարել են մի քանի միլիոն դոլարների հասնող փոխահատուցում` արատավոր համբավից ազատվելու համար:
1 Ֆորդ

Հիտլերը Հենրի Ֆորդի երկրպագուներից էր: Նացիստական առաջնորդն անգամ Ֆորդի դիմանկարն էր կախել իր գրասեղանի վերևում: Դեռ ավելին, 1938 թ.-ին Հիտլերը Ֆորդին պարգևատրեց Գերմանական արծվի մեծ խաչի շքանշանով, որը նացիստական բարձրագույն պարգևն էր, որ շնորհվում էր հարգալից ու կարկառուն օտարերկրացիներին:
Սակայն ի՞նչ ստացավ Հիտլերը իբրև փոխհատուցում այս փառաբանման դիմաց: Ֆորդ ընկերության գերմանական գործարաններն օգտագործում էին ստրուկների աշխատուժը: Գերմանիայում հաստատված որոշ ամերիկացի ղեկավարներ համաձայնեցին նպաստել ռազմամթերքի արտադրությանը, մինչդեռ մնանատիպ մոտեցումները ԱՄՆ-ում գործող Ֆորդի գործարաններում մերժվում էին Ռուզվելտի կառավարության կողմից: Թեպետ Ֆորդի փաստաբանները տարիներ շարունակ փորձել են հեռու պահել մայր գործարանը Ֆորդի գերմանական մասնաճյուղի գործողություններից, նրանց ջանքերն այնքան էլ արդյունավետ չէին. Ամերիկյան Ֆորդ գործարանը ստացել է տարեկան 60000 դոլար իր գերմանական մասնաճյուղից 1940-43 թթ. ընկած ժամանակահատվածում: Հարկ է նշել նաև, որ Ֆորդը հայտնի էր իր հակասեմիտական հայացքներով: Մի խոսքով այս ամենից լավ հոտ չի գալիս:
2 Կոդակ

Կոդակի պատմությունը` կապված աշխարհի ամենասարսափազդու վարչակարգերից մեկի հետ, ավելի մութ է, քան լուսանկարչական նեգատիվը: Վիլհելմ Քեփլերը Հիտլերի տնտեսական գծով խորհրդատուներից էր: Նա էր ասում, թե ինչ անել նացիստների ողջ ոսկով, որտեղ անել և երբ: ԱՄՆ-ի ռազմական հետախույզները նրան անվանում էին «Կոդակի մարդ» իր բիզնեսի և ֆիրմայի հետ ունեցած անձնական կապերի համար: Քեփլերը երկակի խաղ էր տանում` տեղեկատվություն հասցնելով «Կոդակին» և ԱՄՆ-ում գործող մի քանի այլ փոքր ընկերություններին: Օրինակ` երբ Հիտլերը իշխանության գլուխ անցավ Գերմանիայում, Քեպլերը Կոդակի բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ տվեց աշխատանքից ազատել բոլոր հրեա աշխատակիցներին` ասելով նրանց, որ նրանք միայն կշահեին դրանից:
Քեփլերի գործունեությունն արդեն իսկ բավական է Կոդակի հեղինակության վրա բացասաբար ազդելու համար, սակայն հարկ է նշել նաև, որ պատերազմի ընթացքում ընկերության գերմանական մասնաճյուղը օգտագործում էր համակենտրոնացման ճամբարների գերիների աշխատուժը:
3 Նեստլե

«Նեստլե»-ի մասին մտածելիս անմիջապես մեր մտքով անցնում են շոկոլադե սալիկները և ուրախ ժամանակները: Դուք հազիվ թե իմանաք, որ ժամանակին «Նեստլեն» ևս անմասն չի եղել նացիստների չարագործություններից: 2000 թ.-ին հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող շվեյցարական այս ընկերությունը 14.6 միլիոն դոլար նվիրաբերեց Հոլոքոստի վերապրողների ֆոնդին:
«Նեստլեն» այս նվիրաբերումն արեց այն պատճառով, որ իր մասնաճյուղերից մեկը` Մագին, պատերազմի ընթացքում օգտագործել էր համակենտրոնացման ճամբարների գերիների աշխատուժը: Սա դեռ ամենը չէ. Շոկոլադե սալիկներն օգտագործվում էին` երիտասարդ հրեաներին խաբեությամբ գերեվարելու համար, ինչից հետո նրանց ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ:
4 Կոկա Կոլա

Կոկա Կոլային մեղադրելու շատ ավելի լուրջ պատճառներ կան, քան դուք կարող եք պատկերացնել: Մեզ իրենց գովազդներով նյարդայնացնելուց դեռևս շատ առաջ Կո-Կոլա ընկերությունն իր արտադրած համեղ ըմպելիքներն ուղարկում էր նացիստներին:
1940-ականներին ընկերության գերմանական մասնաճյուղը (Coca-Cola GmbH) «սիրաբանում» էր նացիստների հետ` կառուցելով շշալցման գործարաններ գրավված վայրերում և անգամ իրենց գովազդները տեղադրելով նացիստական մամուլում, սակայն ամենավատը դեռ առջևում էր:
1941 թ.-ին, երբ Կոկա Կոլայի մայր գործարանը դադարեցրեց իր գերմանական մասնաճյուղին մատակարարել Կոկա Կոլայի պատրաստման համար անհրաժեշտ օշարակը, Կոկա Կոլայի գերմանական մասնաճյուղի ղեկավարը որոշեց գերմանացիների կողմից արվող ներդրումները պահպանելու համար միանգամայն նոր ըմպելիք ստեղծել: Այսպես Կոկա Կոլայի գերմանական մասնաճյուղում առկա բաղադրատարրերից ստեղծվեց հատուկ նացիստների համար նախատեսված մի ըմպելիք` Ֆանտան:
5 BMW

II համաշխարհային պատերազմի ընթացքում «BMW»-ի աշխատուժը կազմված էր նացիստների կողմից տրամադրված գերի աշխատողներից: Որոշ աղբյուրներում նշվում է, որ գերի աշխատողների թիվը հասնում էր 50.000-ի: «BMW» ընկերության սեփականատերն այն ժամանակ Գանտեր Քուանդտն էր: Նա և իր որդի Հերբերտը մոտ էին Հիտլերի և նրա վարչակարգի հետ: «BMW»-ի գործարաններն արտադրում էին ինքնաթիռների մասեր` նացիստներին պատերազմի ընթացքում աջակցելու համար: Համակենտրոնացման ճամբարների գերիներից շատերին բանեցնում էին «BMW»-ի գործարանում: Քուանդտները մեծապես շահեցին նաև հրեաների հանդեպ տարվող հալածանքներից. գերեվարված հրեաներից մի քանիսին պատկանող բիզնեսները հանձնվեցին նրանց: 2001 թ.-ին BMW-ի աշխատակիցների կողմից հրապարակված ներքին զեկույցում ընկերության` պատերազմից ստացած եկամուտները բացահայտվեցին: Զեկույցի հրապարակումից հետո Գաբրիելե Քուանդտն ասաց գերմանական «Die Zeit» ամսագրին տված հարցազրույցում, որ աշխատողներից շատերը մահացել են ընկերության համար աշխատելիս:
6 IBM

Մենք հաճախ թերագնահատում ենք պատերազմների, հատկապես նախքան ժամանակակից տեխնոլոգիաների հեղափոխությունը տեղի ունեցած պատերազմների ժամանակ համակարգիչների ունեցած դերը:Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «IBM»-ի և այլ համակարգչային ընկերությունների հետ ունեցած համագործակցությունը առանցքային էր նացիստների հաջողության համար:
«IBM»-ն արտադրում էր տարբեր հատուկ տեսակի համակարգիչներ (собранный компьютер)` հիմնականում ծակոտաքարտերի սարքավորումներ, որպեսզի նացիստները կարողանային դրանց օգնությամբ հսկել, թե քանի հոգի էին տարվում մահվան ճամբարներ, ինչպիսիք էին Օսվենցիմն ու Տրեբլինկան: Կարճ ասած` «IBM»-ն ապահովում էր նացիստներին այն սարքավորումներով, որ անհրաժեշտ էին հրեաների սիստեմատիկ բնաջնջման համար: Երբ 1939 թ.-ին Գերմանիան գրավեց Լեհաստանը, «IBM»-ն ավելացրեց իր արտադրանքի ծավալները` նախապես իմանալաով, որ գրավումից հետո միլիոնավոոր հրեաներ կարտաքսվեն համակենտրոնացման ճամբարներ: Արդյո՞ք «IBM»-ի նվիրատվությունները Հոլոքոստի ֆոնդին խղճի խայթի նշան չեն:
7 Չեյզ բանկ

Չեյզ բանկի փարիզյան մասնաճյուղը գործարքներ էր կատարում նացիստների հետ Պեռլ Հարբորից առաջ և հետո: Բանկի ամերիկյան գլխավոր գրասենյակն այս մասին քաջատեղյակ էր: Սակայն Նացիստական Գերմանիայի և Չեյզ բանկի միջև կնքված դավադիր համաձայնությունն այսքանով չի սահմանափակվում:
Տարիների ընթացքում Չեյզ բանկին մեղադրանքներ են ներկայացվել Եվրոպայում հաստատված հրեաների հաշվեհամարները սառեցնելու համար: Եթե նրանց հաշվեհամարները չսառեցվեին, նրանք հնարավորություն կունենային այլ երկիր փախչել և փրկվել հալածանքներից: «BBC»-ի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ պատերազմի ընթացքում սառեցվել է ավելի քան 100 հրեական հաշվեհամար:
8 Բայեր դեղագործական ընկերություն

Գլխացա՞վ ունեք: Ընդունե՛ք Բայեր ասպիրին: Այս «հրաշագործն դեղն» արտադրող ընկերությունը բավականին ուշագրավ պատմություն ունի: Ի սկզբանե Բայերը ֆրանսիական դեղագործական «IG Farben» ընկերության մասն էր կազմում: «Farben»-ը կազմալուծվեց 1952 թ.-ին: Այդ ժամանակ խոսակցություններ էին պտտվում այս ընկերության` նացիստական կուսակցության հետ ունեցած կասկածելի գործարքների հետ կապված վեճերի մասին: Համակենտրոնացման ճամբարների գերիների աշխատուժի օգտագործումը նրանց հանցանքներից փոքրագույնն էր: «Farben»-ն արտադրում էր «Ցիկլոն B» թունավոր գազը, որը նացիստները օգտագործում էին գազի կամերաներում:
1890-ականներին Բայերի երկու աշխատակիցներ հայտնագործեցին ասպիրինը: Հայտնագործողներն էին երիտասարդ տաղնադավոր քիմիիկոս Ֆելիքս Հոֆմանը և նրա վերադաս Արթուր Էյչենգրունը: Այնուամենայնիվ 1930-ականներին, երբ իշխանության անցավ նացիստական կուսակցությունը, Էյչենգրունի` հայտնագործության մեջ ունեցած ներդրումը դիտավորյալ մերժեցին` պնդելով, թե նա կապ չունի այս հայտնագործության հետ: Մինչ օրս էլ նա ըստ արժանվույնս չի գնահատվում բժշկության զարգացման մեջ ունեցած իր ավանդի համար, և նրա անունը քչերին է հայտնի: Ինչու՞: Սոսկ այն պատճառով, որ նա հրեա էր, և Բայերը պատերազմի շեմին չէր ցանկանում որևէ կապ ունենալ նրա հետ:



