Panarmenian.net-ը գրում է.
Թուրքիայի անդամակցությանն Եվրամիությանը քաղաքականությունն է խանգարում, ասել է Թուրքիայի ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշը: Ըստ նրա, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ընթացակարգի երկարացումը հանգեցնում է նրան, որ երկրի քաղաքացիները կորցնում են վստահությունն այդ կառույցի հանդեպ: Նա նաև նշել է, որ Անկարան կշարունակի բարեփոխումները ԵՄ-ին անդամակցելու համար, գրում է Sabah թերթը:
Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Առինջը հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցրել է իր գրավչությունն երկրի քաղաքացիների համար:
Ըստ նրա, եթե նախկինում երկրի բնակչության 75 տոկոսը իր նախապատվությունը տալիս էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն, ապա այժմ դա ցանկանում է բնակչության ընդամենը 20 տոկոսը:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/171853/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել