ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանը երևի կարծում է, որ ինքը շատ խելացի է ու սպառիչ պատասխաններ է կարողանում տալ հնարությանը հուզող կենսաթոշակային ֆոնդ աշխատավարձերի 5 տոկոսը փոխանցելու հարցի շուրջ:
Արամյանը մասնավորապես երկու «ժեշտ ծռող» թեզ է առաջ բերել, հակադարձելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բողոքին: Ըստ Արամյանի, այս ոլորտը ներկայացնող մարդիկ այն դասին չեն պատկանում, որոնց պետք է հուզի այդ հարցը, որովհետև видите ли, ՏՏ ոլորտում աշխատավարձերը ցածր են:
Զարգացնելով իր փաստարկների գրոհը, Արամյանը վստահեցրել է, որ Կառավարությունը դա մեզ համար է անում ու դա ոչ թե հարկ է, այլ մեր փողերն են: Որպես հաջողության ամրագրում էլ, Արամյանը հիշեցրել է, որ Հայաստանի բանկային համակարգում վերջին 20 տարիների ընթացքում ավանդներ չեն կորել...
Ինձ հետաքրքիր է, Արամյանի դուրը գալի՞ս են իր փաստարկները... ախր դրանք այնքան թույլ են, որ դպրոցականը կարող է ջախջախել դրանք պարզ հարցադրումներով: Ես դպրոցական չեմ վաղուց բայց ահա մի քանի դիտարկումներ.
- Լավ, ասենք ՏՏ ոլորտի ներկայացուցիչները լավ փող են ստանում ու նրանք կարող են չբողոքել... բա ոչ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ասենք Սիթիի բանվորը, ով մի 70000 փող է ստանում, կամ ասենք ուսուցիչը, կամ էլ ասենք Ջրմուղի աշխատակիցը... Հետո, Արամյան ջան, ՏՏ ոլորտի ու ցանկացած այլ ոլորտի ներկայացուցիչները ինչ որ բանի շուրջ անհանգստություն հայտնելուց միշտ չէ որ առաջնորդվում են զուտ իրենց շահերով: Հքայաստանում դեռ չի ոչնչացել մարդկային այն տեսակը ում «За державу обидно», կամ այլ կերպ ասած, ով թքած չունի այն բանի վրա, որ Կառավարությունը ժողովրդի հերն անիծում է:
- Մյուս կողմից, Արամյան ջան, նախ սուտ է, որ 20 տարվա մեջ ոչ մի ավանդ չի կորել, Լևոնի ժամանակ գյուռ-գյուռ էին կորում ավանդները: Լևոնից հետո էլ ավանդները, հատկապես դրամային ավանդները, կորում էին գնաճի հաշվին, որովհետև չկա ավանդի այնպիսի տոկոս, որը ԳՈՆԵ նեյտրալացնի տարեկան գրանցվող գնաճը, իսկ քանի որ աշխատավարձերը մեզ մոտ դրամով են տրվում, իսկ կենսաթոշակային ֆոնդեր փոխանցվող այդ գումարները ևս դրամով են լինելու, պետք չէ մեծ տնտեսագետ լինել, որպեսզի հասկանալ, որ այդ փողերը մենք քամուն ենք տալու:

Ու այսպես ամեն անգամ. Կառավարությունը ապուշ նախաձեռնություն է անում և հայտնվում են դրա գործող ու նախկին ներկայացուցիչներ, ովքեր սկսում են ապուշ պատճառաբանություններ ու խոստումներ անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել