1in.am-ը գրում է.

«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը կարող են տեղափոխվել «Ակտոբե»: Այդ մասին հայտնում է Sports.kz-ն։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները բավականաչափ խաղային ժամանակ չեն ստանում իրենց ներկայիս ակումբներում։ Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սարկիսովը մասնակցել է 13 հանդիպումների և դարձել մեկ գոլի հեղինակ, իսկ Պիզելին խաղացել է 64 րոպե։

Հավելենք, որ «Ակտոբեում» է խաղում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել