Սրանից մի քանի օր առաջ անցնում էի Մյասնիկյանի արձանի մոտով ու տեսա, որ ինչ որ մեծ կապոցներ են դասավորած նստարանի վրա: Այսօր պատահաբար տեսա մի լուր, որից իմացա, որ այդ կապոցները պատկանում են Մկրտչյանների ընտանիքին, ովքեր արդեն 3 ամիս է, ինչ անօթևան են ու հիմնավորվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որովհետև պահանջում են, որպեսզի հերիք չէ իրենց թույլ տան վերադառնալ ֆրանսիա (որտեղից արտաքսվել էին փախստականի կարգավիճակ ստանալու դիմումի մերժվելուց հետո՝ 3 տարի ֆրանսիայում ապրելուցց հետո), մի բան էլ պահանջում են, որ Ֆրանսիան հովանավորի իրենց...
Ախր հիմա որ ասեմ, կասեք սենց չի-նենց ա... ախպեր, ես մի կաթիլ էլ չեմ խղճում իրանց, որովհետև էդ նապռոպալույու արտագաղթողների կատեգորիան մեղմ ասած տարօրինակ է ինձ համար: Նախ, եկեք հասկանանք, որ փախստականի կարգավիճակ ստանալը, որի մասին բաղձում են հազարավոր հայաստանցիներ, էդքան էլ լավ բան չի, որովհետև քեզ տեղավորում են հատուկ ճամբարներում, որտեղ դու ոնց որ կոնցլագերում լինես և որտեղ դու ապրում ես Սոմալիից, Աֆղանստանից, Բիրմայից ու այլ ճ կլասսի երկրներից եկած փախստականների հետ: Դու ոչ կարող ես առանձնապես աշխատել, որ ճամբարի տարածքից դուրս գաս առանց թույլատվության, էն ա, որ պետությունը ամեն փախստականին ամեն ամիս մի քանի հարյուր եվրո նպաստ է տալիս:
Կներեք, բայց ես ոչ մի կարեկցանք ու դրության մեջ մտնելու բան չեմ տեսնում նման նվաստացուցիչ պայմաններում ապրել ցանկացողների նկատմամբ: Հիմա նույն Մկրտչյանների ընտանիքը ինչո՞ւ չի էլ փորձում ասենք տեղավորվի ազատագրված տարածքներում, որտեղ քեզ ամեն ամիս մի քանի հարյուր եվրո հենց նենց չեն տալու, բայց եթե լավ տքնես ու չարչարվես, մի քանի տարի հետո կարող ես ունենալ սեփփական տունդ ու փոքր տնտեսությունդ, որը ավելի քան բավարար է ապրելու համար, իսկ ով կփորձի պդել հակառակը, թող իմանա, որ Հայաստան-Արցախ տարածքում միակ շրջանները, որտեղ դեմոգրաֆիան դրական աճ ունի, այդ թվում բնական աճի մասով՝ դա Ազատագրված տարածքներն են:
Ու մի ասեք ինձ «Դե իրանք Երևանից/Գյումրիից» հրաժարված հո Քարվաճառ չե՞ն գնա, որովհետև հաստատ քարվաճառը ավելի լավ ա, ավելի պատվաբեր ու ավելի իրանցն ա, քան ասենք Մարսելի արվարձաններում գտնվող ինչ որ փախստականների ճամբար...

Հ.Գ. Մյուս կողմից, պետք է նկատեմ, որ հեչ լավ չեբ աշխատում Ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցի համար պատասխանատու մարդիկ, որովհետև ահագին մարդ տեղյակ էլ չի դրա գոյության մասին, այնինչ, էդ տարածքների բնակեցման հարցը կենսական նշանակություն ունեցող հարց է, որի պտուղները տարիներ հետո ենք քաղելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել