1in.am-ը գրում է.
Նիդերլանդների ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ավելի քան 40 ավիաչվերթ՝ «Սուրբ Հուդա» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնում է տեղի Telegraaf պարբերականը:
Հոլանդական KLM ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 18 եվրոպական ավիաչվերթ, ևս 24 չվերթ չեղյալ է հայտարարել KLM-ի դուստր ընկերությունը՝ KLM Cityhopper-ը:
Իսկ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 30 հազար տուն: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով ERDF էներգետիկ ընկերությանը:
Շրջանի 12 դեպարտամենտներում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ: Հիդրօդերևութաբանների կանխատեսումներով՝ քամու արագությունը կարող է հասնել 120-130 կմ/ժ-ի :
Տարերային աղետի հետևանքով զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_225586.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել