Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ Հիվանդությունների պրոֆիլակտիկայի ղեկավարման կենտոնի և Ամերիկյան թոքերի հիվանդությունների հետազոտման ասոցիացիայի գիտնականները ներկայացրել են նարգիլե օգտագործելու վնասակարության մասին համապարփակ վերլուծություն:
Լայնորեն տարածված կարծրատիպը կայանում է նրանում, որ նարգիլեն վնասակար չէ, քանի որ ծուխն` անցնելով ջրի միջով, ֆիլտրվում է, ազատվելով ծանր մետաղներից: Հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ նարգիլեի ծուխը պարունակում է մկնդեղ, կադմիում, քրոմ և այլ ծանր մետաղներ, սակայն սովորական ծխախոտից ավելի փոքր քանակությամբ:
Պատճառը, սակայն, ոչ թե ջրով ֆիլտրվելու, այլ նարգիլեի թութունի սկզբունքորեն այլ հիմքերի վրա պատրաստված լինելն է: Զուգահեռաբար, սակայն, հաշվարկվել է, որ եթե ծխախոտ ծխելիս մարդը միջինը քաշում է ծուխը 20 անգամ, նարգիլեի դեպքում այդ թիվը հասնում է 200-ի: