Panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 30-ին նշանակված է «Արմավիա» ընկերության գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ ԿԱ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ն դեռ այս տարվա ապրիլին դիմել է վարչական դատարան` պահանջելով իրեն սնանկ հայտարարած ընկերությունից բռնագանձել ավելի քան 7 մլրդ դրամ գումար: Ընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրված:
Վերջին դատաքննությունը` նշանակված սեպտեմբերի 27-ին, չի կայացել: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, պատճառը դատական նիստերի քարտուղարի վերապատրաստման դասընթացներին մասնակցելն էր:
Գործունեության ընթացքում ընկերությունը ոչ միայն պարտքեր էր կուտակել պետբյուջեի, այլև իր աշխատակիցների ու ընկերությունների նկատմամբ:
Panorama.am-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնեց, որ «Արմավիա» ընկերությունը դեռ իրենց ունեցած պարտքնէ լ չի մարել: Ընկերությունը պարտքը բռնագանձելու պահանջով կդիմի՞ դատարան, թե՞ ոչ, Գ. Աբրահամյանն ասաց, որ դեռ հստակ չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ