Այսօր կարծես թե վթարների շատ եմ ականատես եղել : Առաջինն ու ամենասարսափելին դա Աշտարակից Երևան մտնող ճանապարհի էր` 16 րդ թաղամասի մոտ, ժ 11 ի սահմաններում, մարդատար գազել էր շրջվել և ինչքան հասկացա զոհ կար((( Ահավոր տեսարան էր: Իսկ քիչ առաջ էլ մի հատ ԲԼՆԳՅԱԾ բիձա թոռի ձեռքը բռնած դանդաղ անցնում էր մի շատ վտանգավոր տեղից ու հազիվ նկատեցի ԵՐԵԽՈՒՆ: Արգելակեցի ու բիձին ասի ԱՐԱ ԴՈՒ ՋԱՆԴԱՄ երեխու մասին մտածի: Զարմանում եմ, ոնց կարելի է նման մարդկանց երեխա վստահել...: Այսօրվա և առհասարակ վերջին օրերի սարսափելի վթարներից հետո ես կողմ եմ, որ թեկուզ ամեն մետրի վրա տեսախցիկ դնեն ու էդ փողն ում ուզում է թող գնա, կարևորը մարդկային կյանքն է, Հայաստանն այսօր ապրում է Ճանապարհային ցեղասպանություն` մի կողմից սարսափելի վատ վիճակում գտնվող մայրուղիներն են, մյուս կողմից նոր փռած ԱՆՈՐԱԿ ասֆալտը, որը փոքրիկ թմբեր է առաջացնում ու էլի վտանգավոր դառնում երթևեկության համար (օր` ԳԱՅԻ պողոտա) մյուս կողմից էլ անգրագետ հետիոտներն ու հաբռգած վարորդները:



