Այսպիսով, Վրաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները և Սահակաշվիլու 10-ամյա կառավարումը վերջացավ: Արդեն հայտնի են էկզիթ փոլլերի արդյունքները, որոնք վկայում են, որ Իվանաշվիլու «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն՝ գործող փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին վստահորեն գլխավորում է ընտրական մրցավազքը: 
Ըստ նախնական տվյալների՝ նրա օգտին է քվեարկել ընտրազանգվածի 66.7%-ը: Երկրորդ տեղում նախկին իշխող կուսակցությունից Սաակաշվիլիի թիմակից Դավիդ Բաքրաձեն է՝ 17.1% ձայներով: Եռյակը եզրափակում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 7.5% արդյունքով:
Թեկնածուներից երկրորդ արդյունքով ընթացող Դավիդ Բաքրաձեն հայտարարել է, որ վստահում է exit poll-ի տվյալներին, իսկ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն այդ արդյունքները հավաստի չի համարել: 
Կարելի է ասել, որ Վրաստանը թևակոխում է նոր փուլ, բայց թե ինչ է ներկայացնում իրենցից որակական առումով այդ նոր փուլը, դեռ պարզ չէ: Ժամանակը ցույց կտա:

Հ.Գ. Ի պատիվ Սահակաշվիլու, պետք է նշեմ, որ նա առանց սպասելու պաշտոնական տվյալների հայտարարությանը, արդեն շնորհավորել է Մարգվելաշվիլուն հաղթանակի կապակցությամբ, այդ կերպով քաղաքակիրթ ձևով ընդունելով իր թիմի պարտությունը: Սա անկասկած գովելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել