Վրաստանի նախագահի այսօրվա ընտրություններում հաղթելու է վարչապետ Բիձինա Իվանիշվիլու աջակցությունը վայելող փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին՝ թեև քաղաքական լակոնիկ կենսագրությանը։
Ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե թեկնածուներից ո՞վ է գրավելու երկրոդ տեղը և հավակնելու ընդդիմության աջաջնորդի կարգավիճակին։
Այդ դերին հավակնում են խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն և հեռացող նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կուսակից Դավիթ Բաքրաձեն։
Սակայն շատ ավելի կարևոր է, որ, ընտրություններից հետո, պաշտոնը թողնում է ոչ միայն Սահակաշվիլին, այլ նաև՝ Ւվանիշվիլին։
Վերջին մեկ տարվա վրացական քաղաքական իրականությունը բնորոշվում էր այս երկու գործիչների հակադրությամբ։ Բիձինան, թերևս, հասկացել է, որ իր քաղաքական հաջողության բանալին՝ հենց հակադրության ռեժիմն է։
Երկու ախոյանների հեռացմամբ՝ վրացական քաղաքական դաշտից կվերանա նաև անտագոնիզմն՝ իր տեղը զիջելով մրցակցությանը։



