27-ն կրկին. թերթենք հիշողության <ալբոմները>.
-Ում էր ձեռնտու 27-ը. կար նրնաւոմ ռուսական հետք?:
.....մեր հարցադրումների ընթացքում գտնվեց մեկն` իր օրերում 27-ին շատ մոտ կանգնած նախկին բարձր պաշտոնյա, որը օրը շիփ-շիտակ ասաց. <27-ին հաջորդող իրադարձությունների ընթացքում Ռուսաստանի կեցվածքն իմ մեջ որոշ կասկածներ իսկապես առաջացրեց. մասնավորապես շատ արագ <Ալֆա> ջոկատ ուղարկելը, եւ այն գործելակերպը, որ առաջարկեց մեզ ջոկատի ղեկավարը, որի հետ ես անձամբ էի բանակցում՚:
<Ինչ առաջարկ էր դա>. հարցրի:
-Դահլիճը գրոհով գրավել՚:
-Որի ժամանակ <կզոհվեին> ռոմանտիկ ռոբին-հուդերը? Նաիրի Հունանյանն ու մնացածները?:
-Այո. ուստի մենք ձախողեցինք <Ալֆայի>մտադրությունը, կոպիտ ասած` <Ալֆային> կալանավորեցինք. ինքս կարգադրեցի` մեկուսացնել նրանց եւ ետ վերադարձնել... Հաջորդ կասկածը, որ իմ մեջ կար, առնչվում էր հանցագործների ղրիմյան ծագմանը: Մյուս կասկածն էլ այն էր, որ Ռուսաստանն անվերապահորեն ու անմիջապես աջակցեց Քոչարյանին, եւ դա այն դեպքում, երբ իրենց ասելով` զոհվել էին Ռուսաստանի ՙբարեկամները՚՚:
Հ.Գ.Ով է այս խոսքերի հեղինակը?:
Վահան Շիրխանյանը: Որն այնքան մեծ դերակատարություն ունեցավ 27-ի եւ նրան հաջորդող օրերին. նա առաջինն էր, որ պահանջեց Քոչարյանի հրաժարականը, ինչի համար Քոչարյանի կողմից ենթարկվեց խաչակրաց արշավանքի... իսկ գուցե այդ խաչակրաց արշավքնի հենքում` նաեւ ՙԱլֆային՚ մեկուսացման ՙվրեժխնդրությունը՚ կար նաեւ...
Հարցեր են, որոնք պատասխան չունեն:



