1. Հ 1. Հայկ Գևորգյանին որպես լրագրող չեմ հավանում, որպես մարդ չեմ ճանաչում: Այս հարցում շարժվում եմ զուտ առողջ բանականությամբ:

2. Քննարկումներում առողջ բանականությունը իր տեղը զիջում է ոստիկանական, ընկերակա-կուսակցական շահերին: Դրա համար էլ Հայաստանը դառնում է ԵԵՉ այկ Գևորգյանին որպես լրագրող չեմ հավանում, որպես մարդ չեմ ճանաչում: Այս հարցում շարժվում եմ զուտ առողջ բանականությամբ:
2. Քննարկումներում առողջ բանականությունը իր տեղը զիջում է ոստիկանական, ընկերակա-կուսակցական շահերին: Դրա համար էլ Հայաստանը դառնում է ԵԵՉ
3. Առայժմ միայն Արամ Աբրահամյանի խոսքը մի քիչ հույս ներշնչեց /կարող է էլի կա, չեմ կարդացել/
4. Ոստիկանության ռոլիկը այդ ինստիտուտի դիագնոզն է, քանզի

5. Այն կառուցված է հետևյալ կերպ, «մեղավոր է»՝ դրա համար ծանուցագիր, ֆլան-ֆստան, պրոֆեսիանալիզ կապ չունի:
6. Էս մեկը չէի կարող չգրել - 4 հոգի զբաղված են 600 հոգու հետախուզմա՞մբ:
7. Հարց ՀՀ ոստիկանությանը՝ տրամադրեք խնդրում եմ համահայկական արժեքների ցուցակը:
8. Այդ ռոլիկի տեքստը գրողին մի հատ բառարան ուղարկեք, որ «հայտնի», «հանրահայտ» և «արժեք» բառերի տարբերությունը սովորի:
9. Դիագնոզ մաս 2, ռոլիկից. «ոստիկանները պարտավոր են պաշտպանել բոլորի, հատկապես տուժողի շահերը»: Հիմա «հատկապես», թե «այդ թվում»: Թե էլի բառարան ուղարկեմ:
10. Քննիչները պարտավոր են բոլոր վարկածները քննել, ու как всегда, մեղավորության ռոլիկը էլի պտտում են: Մեռանք ասելով, այդ տխրահռչակ հաղորդման գոյությունը հակասում է անմեղության կանխավարկածին, իսկ քննիչները պաևտավոր են ժանգոտ ուղեղը պտտել և բոլոր վարկածները քննել:
11. Իսկ վարկածներ, ինչքան ուզեք: Օրինակ, «Հայկ Գևորգյանը վստահ է եղել, որ չի վնասել տուժողին, ավելին, ենթադրել է, որ տուժողը բեմականացում է սարքել շողոքորթման նպատակով, և նույնիսկ սպառնացել է ոստիկանություն կանչել: Թողել լքել է դեպքի վայրը»:
12. ՆՓ-ի ասածն էլ է սյուռ: ԱՊՊԱ-յի մասին հոդվածը նման բարդակի հի՞մք:
13. Հակված եմ կարծել, որ բարդակն ուղղակի հենց Նիկոլն էլ ստեղծել է, հեռախոսով ինչ ասես չի ասել քննիչին, հունից հանել է, Հայկին չի թույլատրել/հորդորել է չներկայանալ ոստիկանություն, /էլ չեմ ասում այն, որ Հայկը պատմել է ասյ պատմությունը մինչև ոստիկանության խառնվելը, ու երևի էլի Նիկոլին խորհուրդներին հետևել/:
14. Քննիչները միհատ գեշ խասյաթ ունեն, որ իրենց բարկացնում են, ասում են «դե դու քո հալը կտեսնես»: Ու հետևել է այս ծանուցագիր-կալանավորում բեմականացումը
15. Բարկանալը հիմք չէ հիմարություն անելու ու իշխանությունը գերազանցելու համար:
16. Բարկանալը նար հիմք չէ ընդդիմադիր ախպերությանը հիմարություններ դուրս տալու ու գործողությունների համար:
17. Նման դեպքերում ոստիկանությունը ատամներով պաշտպանում է իր գործողությունները, քանզի գիտակցում են, որ իրենց գործողությունները օրինազանցություն են: Ու հիմա հնագիստ կմտնեն «սենյակ» ու կասեն, «շեֆ հլը նայի, չյոտկի գործա, դրա համար էլ սենց քաղաքական, լրագրողական շուխուր են դրել»: Ու շուխուրը կխանգարի:
18. ու լիքը բան
19. Վերդիկտս, մեր ընդդիմությունն ու ոստիկանությունը իրար արժանի կերպարներ են, որոնք մի առաքելություն ունեն «առողջ դատողությունը դուրս նետել Հայաստանից»: Էս էլ մի նմուշ «տաքացած գլուխներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել