Մեր հարևան և բարեկամ Վրաստանում ընդամենը մեկ օր հետո կավարտվի, կամ ժամանակավորապես կընդատվի Սահակաշվիլու դարաշրջանը: Ով ինչ ուզում ա ասի Սահակաշվիլու անունը ոսկե տառերով է գրվելու Վրաստանի պատմության մեջ, որովհետև այս մարդը տևական դադարից հետո զրոյական վիճակից վերականգնեց, զարգացրեց ու հզորացրեց Վրացական պետականությունը: 
Այո, Սահակաշվիլին շատ ու շատ սխալներ է գործել, որոնցից գլխավորը հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների թշնամացումն էր, բայց այնուամենայնիվ այդ մարդը չեղած տեղից ստեղծեց պետություն, տարածաշրջանի ամենակոռումպացված գոտին վերածեց կոռումպազերծ գոտու, տարածաշրջանի ամենակրիմինալ երկիրը վերածեց մի երկրի, որտեղ գերակայում է օրենքն ու օրինականությունը, ստեղծեց մի համակարգ, որտեղ իշխանությունը դեմոկրատական ճանապարհով փոխանցվում է ընդդիմությանը: Այս մարդը դեռ երկար ժամանակ կմնա վրացական քաղաքականության մեջ և նա մի օր դեռ կվերադառնա իշխանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել