
Ներկայցնում եմ նրանց զրույցի թարգմանությունը, քանի, որ տեսանյութում հիմնականում վրացերեն է սակայն մոտավորապես այսպես:
Չախալյանը հարցնում է Սաակաշվիլիին ինչու՞ արգելվեց Ջավախքում հայոց պատմության և գրականության դասավանդումը:Ում կխանգարեր Դեմիրճյան, Տերյանի դասավանդումը դպրոցներում: Ինչի՞ համար է 20 տարի շարունակ անխնամ ու ավելին քանդվում հայկական եկեղեցիները:
Ի պատասխան Սաակաշվիլին ասում է, որ դու կրիմինալ անջատողական ես, որոնց նմանների ես պետք է վերացնեի այստեղից: Ես ճանապարհ եմ կառուցել, որով դուք գնում եք Թբիլիսի, ես հոսանք եմ բերել տարածաշրջան, ու այն դարձրել եմ տուրիստական կենտրոն:
Ի պատասխան Չախալյանն ասում է, որ այդ ճանապարհն անգամ անցել է հայկական գերեզմանոցների վրայով, իսկ լույս մենք շուտ ունեինք:
Այնուհետև սկսում են գոռալ Միշա հեռացիր, գնա Թուրքիա:
Հիմնական միտքը այսքանն էր: