Չուզողներ, նախանձներ, Սերժի, Հովիկի աշխատավարձի վրա եք աչք դրել։ Որտեղի՞ց ձեզ այդքան չարություն, ատելություն։ Նրանք էլ չէ՞ երեխաներ ունեն, ուզում են լավ ապրեն, հո սոված չեն մնալո՞ւ։ Աշխատեք դուք էլ ստացեք, իրանք ձեզ բան ասո՞ւմ են, հաստատ չեն նախանձի։ Վերջիվերջո, այդ ավել գումարները պետք է ինչ որ «բոմբժերի» տային ամսական 18000, թող գնան աշխատեն, ոչ թե տանը նստած փող ստանան, իսկ նախագահն աշխատում է, հետևաբար պետք է աշխատավարձը բարձրացնել, որ Ավելի Լավ աշխատի, ինչպես օրինակ Տարոն Մարգարյանը։ Վերջապես Սաշիկի բեռն էլ կթեթևանա, մեղկ է այդ տղան, օրուգիշեր աշխատում է, իր ընտանիքից բացի, Սերժի ընտանիքին էլ է ձեռք քցում։
Ուրախացեք, որ աշխատավարձերը բարձրանում է Հայաստանում, և միջազգային չափանիշներով կարող ենք ցույց տալ ավելի բարձր միջին ցուցանիշ, դա է իսկական հայրենասիրությունը, ոչ թե նախանձը։ Նաև ես գրեթե համոզված եմ, որ եթե ժողովուրդն իրեն խելոք պահի, մյուս անգամ էլ իրենցը կբարձրացնեն։
Մաղթում եմ նորանոր շոփինգներ առաջին և նրան հաջորդող տիկնանց։



